Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Օգտակար մթերքներ սակավարյունության ժամանակ. 168.am

Օգտակար մթերքներ սակավարյունության ժամանակ. 168.am

Երկաթդեֆիցիտային սակավարյունությամբ, ըստ վիճակագրության, տառապում է մոլորակի յուրաքանչյուր 5-րդ բնակիչը: Ռիսկի գոտում են նախադպրոցական տարիքի երեխաները, հղի կանայք և շատ աշխատող մարդիկ: Եթե դուք նկատում եք, որ աշխատանքային օրվա վերջին սկսում եք սովորականից ավելի շատ հոգնել, հաճախ եք թուլություն զգում, տառապում եք գլխացավից կամ գլխապտույտ ունեք, շտապ հետազոտվեք:

Շատ հավանական է, որ ձեզ մոտ սակավարյունություն է: Եթե այս նախանշանները ձեզ չեն անհանգստացնում, պետք չէ թուլանալ, դուք ապահովագրված չեք: Օրգանիզմի և, մասնավորապես, արյունատար համակարգի նորմալ կենսագործունեության համար արյան մեջ երկաթի մակարդակը պետք է նորմայի մեջ պահել: Հետևեք ձեր սննդին ու սննդակարգի մեջ ներառեք երկաթով հարուստ մթերքներ: Ահա այդ շարքի 6 ռեկորդակիրների ցանկը:

Սերմեր

100 գրամ սերմերն ապահովում են երկաթի օրական չափաբաժնի 100%-ը: Սերմերը երկաթի հզորագույն աղբյուր են: Մեկ բուռ քունջութը կամ դդմի հում կորիզները պարունակում են երկաթի օրական նորման, երբեմն՝ նույնիսկ ավելին: Այդ իսկ պատճառով կարևոր է դրանք օգտագործել չափավոր, այլապես երկաթի պակասի փոխարեն կարելի է ավելցուկ ունենալ, ինչը նույնպես  ցանկալի չէ: Շատ երկաթ է պարունակում նաև արևածաղկի սերմերը, օրական նորմայի մոտ 50%-ը:

Հնդկաձավար

Հնդկաձավարի 100 գրամը պարունակում է երկաթի օրական նորմայի 50%-ը: Հնդկաձավարի շիլան երկաթի պարունակությամբ չեմպիոն է: Այն թանկ չէ, վաճառվում է ամենուր, հեշտ է պատրաստվում և շատ օգտակար է: Եթե դուք ուզում եք բարձրացնել արյան մեջ երկաթի մակարդակը, հրաժարվեք կաթով հնդկաձավարից և, ընդհանրապես, այն կաթնամթերքի հետ մի օգտագործեք: Դրանք հարուստ են կալցիումով, ինչը երկաթի հետ համատեղ օգտագործման պարագայում երկուսն էլ լավ չեն յուրացվում:

Ընկուզեղեն

100 գրամի մեջ կա մինչև 30% երկաթ: Ընկուզեղենի մեծ մասը հարուստ է երկաթով: Իր պարունակության ծավալով այն հավասար է մսին: Շատ երկաթ կա նուշի, պիստակի և գետնանուշի մեջ:

Տավարի միս

100 գրամ տավարի մսի մեջ կա երկաթի օրվա չափաքանակի շուրջ 25%-ը: Մսի վերաբերյալ անխախտ կանոն կա. որքան այն մուգ է, այնքան շատ երկաթ է պարունակում: Այդ պատճառով ընտրությունը կանգ է առնում տավարի մսի վրա: Երկաթով հատկապես հարուստ է տավարի և հորթի լյարդը: Ավելի լավ է վերցնել անյուղ միս, քանի որ այն քիչ կալորիական է և քիչ հագեցած ճարպեր է պարունակում: Եթե չեք սիրում տավարի միս, այլ նախընտրում եք թռչնամիսը, ընտրեք հավի կամ հնդկահավի մուգ գույնի միսը:

Սպանախ

100 գրամ սպանախը պարունակում է երկաթի օրական չափաբաժնի ավելի քան 10%-ը: Սպանախը գոյություն ունի գրեթե բոլոր սննդակարգերի մեջ, քանի որ վիտամինների, թթուների և հանքանյութերի շտեմարան է համարվում: Երկաթը ևս բացառություն չէ: Դուք կարող եք սպանախն ավելացնել աղցանների մեջ կամ օգտագործել որպես ինքնուրույն խավարտ՝ ձկան կամ մսի հետ:


Պահածոյացված թունա ձուկ

100 գրամ թունա ձկան մեջ կա երկաթի օրական չափաբաժնի գրեթե 10%-ը: Թարմ թունա գտնելը հեշտ չէ, իսկ սառեցված վիճակում, որպես կանոն, վաճառվում է ձկնային մասնագիտացված խանութներում: Ավելի հեշտ է վերցնել պահածոյացված ձուկը: Այն ավելի էժան է, իսկ սև հացի ու կանաչու համադրությամբ նաև համեղ է:

Խորհուրդ

Երկաթը չի կարող բավարար յուրացվել, եթե օրգանիզմում C վիտամինի և ֆոլաթթվի պակաս կա: Ֆոլաթթվով հատկապես հարուստ են ավելուկն ու այլ տերևավոր կանաչ բանջարեղենը: Եվ, ընդհակառակը, կալցիումը, պոլիֆենոլները և ֆիտատները, որոնք պարունակում են թեյը, սուրճը, հացահատիկները և կաթնամթերքը, վատացնում են երկաթի յուրացումը: Այդ պատճառով աշխատեք չխառնել դրանք և սուրճը կամ թեյը խմեք ուտելուց նվազագույնը մեկ ժամ անց:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ